Բավարիան հաղթեց Բորուսիային` 10-րդ անգամ անընդմեջ դառնալով Բունդեսլիգայի չեմպիոն🎥
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Ռոբերտ Լևանդովսկին ու Ջամալ Մուսիալան, իսկ «իշամեղուների» կազմից աչքի ընկավ Էմրե Ջանը։
«Բավարիան» այս հաղթանակից հետո վաստակեց 75 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձավ մյուս բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը։
Հավելենք, որ «Բավարիան» արդեն 32-րդ անգամ է դառնում Բունդեսլիգայի չեմպիոն։
«Բորուսիա Դորտմունդը», 63 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էմրե Ջան, Ջամալ Մուսիալա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի