Բավարիան խոշոր գումարի դիմաց գնել է շվեդ 16-ամյա հարձակվողին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է շվեդական ԱԻԿ-ի 16-ամյա կենտրոնական հարձակվող Յունա Կուսի-Ասարեին։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Պատանի հարձակվողը դեռևս հանդես է գալու «ռեկորդ մայսթերի» Մ-19 թիմում։
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը գործարքի դիմաց ԱԻԿ-ին վճարել է 6,5 մլն եվրո։
Նշենք, որ Կուսի-Ասարեն ԱԻԿ-ում հանդես եկած երկրորդ ամենաերիտասարդ ֆուրբոլիստն է, որի կազմում վերջինս նորամուտը նշել է 16 տարեկան, 1 ամսական և 24 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԻԿ, Բավարիա, Յունա Կուսի-Ասարե, տրանսֆերներ