Բավարիան թոփ-5 լիգաների շրջանակում գերազանցել է Յուվենտուսի տպավորիչ ռեկորդը

Բավարիան թոփ-5 լիգաների շրջանակում գերազանցել է Յուվենտուսի տպավորիչ ռեկորդը

24/04/2022 - 11:19

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։

Այդ հաղթանակի շնորհիվ` մյունխենյան ակումբն առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։

Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, թոփ-5 առաջնություններում անընդմեջ նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով «Բավարիան» գերազանցեց «Յուվենտուսի» ռեկորդային ցուցանիշը, որը 2012-2020 թթ. 9 անգամ նվաճել է «Սկուդետոն»։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» չեմպիոնական տիտղոսների այս շարքն սկսվել է դեռևս 2013 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023