«Բավարիան» ընկերական խաղում ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
«Բավարիան» ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է ավստրիական «Զալցբուրգին»։
Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը, մեկական գոլ խփել են Հիրոկի Իտոն, Ֆելիպե Չավեսն ու Տոմ Բիշոֆը։
«Ռեկորդ մայսթերը» 2026-ի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ին և Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ, մեկնարկը` ժամը 20:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml