Բավարիան երերում է. մյունխենյան ակումբը մեծ դժվարությամբ փրկվեց Զալցբուրգի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Զալցբուրգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ, չնայած մյունխենյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ ինչպես խաղային, այնպես տարածքային լուրջ առավելություն, սակայն, որքան էլ զարմանալի է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։
Դեռ ավելին` «ցլերը» 21-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հարձակվող Չուկվուբուիկե Ադամուի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու երկար ժամանակ կարողացան պահպանել առավելությունը։
Յուլիան Նագելսմանի թիմը միայն 90-րդ րոպեին կարողացավ ոչ-ոքի կորզել. աչքի ընկավ Կինգսլի Կոմանը։
Հանդիման հերոս դարձավ «Զալցբուրգի» դարպասապահ Ֆիլիպ Կյոնը, ով իր անվան դիմաց գրանցեց 8 սեյվ։
Հավելենք, որ Մաթիաս Յայսլեի սաներն ամբողջությամբ չեզոքացրել էին «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկուն, ով ողջ հանդիպման ընթացքում չկատարեց ոչ մի հարված։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կինգլսի Կոման, Մաթիաս Յայսլե, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, Չուկվուբուիկե Ադամու, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆիլիպ Կյոն