Բավարիան դիտարկում է Այաքսի պաշտպանին ձեռք բերելու տարբերակը
Ինչպես տեղեկացնում է TZ-ի լրագրող Մանուել Բոնկեն, «Այաքսի» աջ պաշտպան Սերժինիո Դեստը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։
Մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը ներկա է եղել նախորդ շաբաթ «Այաքսի» և ՊՍՎ-ի միջև կայացած հանդիպմանը՝ նպատակ ունենալով հետևել 19-ամյա երիտասարդ պաշտպանի խաղին։
Երիտասարդ պաշտպանը փետրվարի 5-ին այցելել է «Ալյանց-Արենա» մարզադաշտ և ներկա է եղել «Հոֆֆենհայմի» դեմ գավաթային խաղին, որի շրջանակում տանտերերը առավելության հասան 4։3 հաշվով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքսը» հրաժարվել է իր պաշտպանին վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
# Այաքս, Բավարիա, Հասան Սալիհամիջիչ, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ