Բավարիան Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով 🎥
Մեկնարկեց Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան»` Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բան Պարկ» մարզադաշտում, մրցեց «Այնտրախտի» դեմ։
Մյունխենյան ակումբն առաջին կեսում պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար ու նախքան ընդմիջման գնալը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտի» դարպասը։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Բենջամեն Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան ու Սերժ Գնաբրին։
Երկրորդ կեսում էլ կողմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով։
Նախ 64-րդ րոպեին տանտերերի կազմից հաշիվը «թրջեց» Ռանդալ Կոլո-Մուանին, ապա 83-րդ րոպեին Մուսիալան դրեց հանդիպման վերջակետը` դառնալով նաև դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Բավարիան» 2022/23 մրցաշրջանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով` 6:1 հաշվով առավելության հասնելով «Այնտրախտի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Բենջամեն Պավար, Բունդեսլիգա, Յոզուա-Կիմիխ, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա, Սադիո-Մանե, Սերժ Գնաբրի