Բավարիան ավելի հաճախ և ավելի շատ է դառնում չեմպիոն, քան մյուս թիմերը միասին վերցրած

Բավարիան ավելի հաճախ և ավելի շատ է դառնում չեմպիոն, քան մյուս թիմերը միասին վերցրած

20/06/2020 - 16:11

«Բավարիան» հունիսի 17-ին Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց «Վերդերին»՝ 8-րդ անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։ Տպավորություն է, թե մյունխենյան ակումբի հեգեմոնիան այլևս երգեք չի ընդհատվելու։

  • «Բավարիան» չեմպիոն դարձավ առաջնության ավարտից երկու տուր առաջ։ Վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ «կարմիրները» առաջնության միջնամասում Նիկո Կովաչի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեցին նրա օգնական Հանս-Դիտեր Ֆլիկին։ Նախորդ մրցաշրջանում առաջնության ճակատագիրը որոշեց միայն վերջին տուրում, իսկ 2017/18 մրցաշրջանում՝ 5 տուր առաջ։ Այդ առումով ռեկորդը նույնպես պատկանում է «Բավարիային», երբ 2012/13 մրցաշրջանում մյունխենյան ակումբը Յուպ Հայնկեսի գլխավորությամբ չեմպիոնությունն ամրագրեց առաջնության ավարտից 6 տուր առաջ։
  • Այս չեմպիոնությունը մյունխենյան ակումբի համար դարձավ հոբելյանական 30-րդը։ Առաջին չեմպիոնական տիտղոսը «Բավարիան» նվաճել է դեռևս 1932 թվականին, տասներորդը՝ 1987 թվականին, քսաներորդը՝ 2006 թվականին, իսկ հաջորդ տասնյակը «Բավարիան» հասավ անհավանական կարճ ժամանակահատվածում։ Սկսած 2006 թվականից՝ մյունխենցիները միայն չորս անգամ չեն կարողացել դառնալ չեմպիոն։
  • «Բավարիան» արդեն մեկ անգամ «Վերդերի» դեմ խաղում ամրագրել էր չեմպիոնությունը։ Այդ ամենը հեռավոր 2000 թվականին էր, և ինչպես այժմ, այնպես էլ ներկայումս բրեմենյան ակումբի կազմում հանդես է գալիս Կլաուդիո Պիսարոն։
  • «Բավարիան» Բունդեսլիգայի չեմպիոն դարձել է ավելի շատ, քան մյուս թիմերը միասին վերցրած։ Բունդեսլիգայի 57 խաղարկություններից (հիմնադրվել է 1963 թվականին) մյունխենյան ակումբն արդեն հաղթել է 30-ում, իսկ մյուս թիմերը միասին վերցրած 28 անգամ են դարձել Գերմանիայի չեմպիոն։ «Բավարիայի» մոտակա հետապնդողները երկու «Բորուսիաներն», որոնք 5-ական անգամ են դարձել Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ «Վերդերը»՝ 4։
  • Հանսի Ֆլիկի թիմը չեմպիոնությունը մոտեցավ գեղեցիկ կերպով՝ տանելով 14 անընդմեջ հաղթանակ։ Այդ խաղերում «Բավարիան» գրանցել է 40։9 արդյունքը։ «Բավարիան» այդ խաղերից երեքը հաղթել է Գերմանիայի գավաթի շրջանակում, մեկը՝ Չեմպիոնների լիգայի, իսկ մնացած 11 խաղերը գրանցվել են Բունդեսլիգայի շրջանակում, ինչը նույնպես ակումբային ռեկորդ է։ Ընդհանրապես, «Բավարիան» արդեն 23 խաղ է անպարտելի է բոլոր մրցաշաշերում։
  • «Բավարիայի» գլխավոր հերոսն այժմ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն է։ Գերմանացի մասնագետը նախորդ ամռանը ակումբ եկավ որպես Նիկո Կովաչի օգնական, իսկ նոյեմբերին «Այնտրախտից» 5։1 հաշվով կրած պարտությունից հետո նշանակվեց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ֆլիկի գլխավորությամբ «Բավարիան» Բունդեսլիգայի շրջանակում կայացած առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդին» ջախջախեց 4։0 հաշվով, ինչից հետո մեկ շաբաթ անց դարձավ ակումբի լիարժեք մարզիչը։ Ֆլիկի գլխավորությամբ մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ տանելով 18 հաղթանակ։ Ակումբը վերջին անգամ պարտվել է դեկտեմբերի 7-ին, երբ 1։2 հաշվով զիջեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»։
  • «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրեց իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը։ 31-ամյա հարձակվողն արդեն գերազանցել է իր արդյունավետության ցուցանիշը․ ընթացիկ մրցաշրջանում Լևանգոլսկին 40 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ, իսկ 2016/17 մրցաշրջանում 47 խաղում դարձել էր 43 գոլի հեղինակ։ Լևանդովսկին անձնական ռեկորդ սահմանեց նաև Բունդեսլիգայի շրջանակում։ 2016/17 մրցաշրջանում լեհ հարձակվողը 32 խաղում դարձել էր 30 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ 29 խաղում 31 գոլի հեղինակ և դեռ երկու խաղ էլ ունի այդ ցուցանիշը բարելավելու համար։ Ճիշտ է՝ «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը թվում է հավերժ կանգուն է մնալու։ Մյուլլերը 71/72 մրցաշրջանում 33 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ։
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023