«Բավարիան» անսպասելի ոչ-ոքի գրանցեց 🎥
«Բավարիան» անսպասելի ոչ-ոքի գրանցեց 🎥
14/12/2025 - 22:34

Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» տնային խաղում անսպասելի միավորներ կորցրեց` ոչ-ոքի (2:2) գրանցելով «Մայնցի» հետ։

«Ռեկորդ մայսթերը» 29-րդ րոպեին Լենարտ Կառլի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

Հյուրերից 45+2-րդ րոպեին Կացպեր Պոտուլսկին խփեց պատասխան գնդակը, իսկ 67-ին Լի Ջե Սոնն առաջ մղեց արդեն «Մայնցին»։

«Բավարիան» միայն 87-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից. 11-մետրանոցից աչքի ընկավ Հարի Քեյնը։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հանդիպման ժամանակ ուներ խաղային ու տարածքային տոտալ առավելություն։ Մյունխենյան գրանդը գնդակին տիրեց ժամանակի 85 տոկոսը, կատարեց 24 հարված, 11-ը` դիպուկ։

«Բավարիան» 38 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Մայնցը» 7 միավորով վերջինն է` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025