Բավարիան անհավանական նվաճման է հասել ՉԼ պատմության շրջանակում
Օգոստոսի 23-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում հաղթել է ինչպես խմբային փուլի 6 խաղերում, այնպես էլ փլեյ-օֆֆ փուլի բոլոր 5 խաղերում։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Չեմպիոնների լիգայի պատմության շրջանակում դեռ որևէ ակումբ մեկ մրցաշրջանի ընթացքում չէր հաղթել անցկացրած բոլոր խաղերում։
# Բավարիա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ