Բավարիան ամրապնդում է դիրքերը?

Բավարիան ամրապնդում է դիրքերը?

17/05/2020 - 23:14

Շուրջ երկու ամսվա դադարից հետո, ինչպես գիտեք, գերմանական Բունդեսլիգան վերսկսվել է։ Առաջնության առաջատար «Բավարիան» վերսկսումից հետո առաջին խաղում Բեռլինում հյուրընկալվել էր «Ունիոնին»։

Հավասար ընթացած առաջին խաղակեսում գրեթե գոլային պահեր չկային։ Միայն 19-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը գրավեց տանտերերի դարպասը, սակայն VAR-համակարգը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։

Թվում էր՝ առաջին խաղակեսը կավարտվի գոլազուրկ արդյունքով, սակայն 40-րդ րոպեին տանտերերի պաշտպան Նեվեն Սուբոտիչը սեփական տուգանային հրապարակում խախտում թույլ տվեց, իսկ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված։ Առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին էլ չվրիպեց նշակետից՝ խփելով իր 26-րդ գոլը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում։

Երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբն ավելի մեծացրեց ճնշումը՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, որոնցից, սակայն, իրացրեց միայն մեկը։ 80-րդ րոպեին Յոզոուա Կիմիխի փոխանցումից հետո Բենջամեն Պավարը դրեց հանդիպման վերջակետը։

«Բավարիան» այս հաղթանակից հետո վաստակեց 58 միավոր և նախկինի պես գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդին» գերազանցելով 4 միավոր։ «Ունիոնը» 30 միավորով 12-րդն է։

Կայացած մյուս խաղում «Քյոլնն» ու «Մայնցը» չեն պարզել հաղթողին․ գրանցվել է 2։2 հաշիվը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023