Բավարիան՝ հերթական անգամ Բունդեսլիգայի չեմպոին?
Հունիսի 16-ին մեկնարկել է Բունդեսլիգայի 32-րդ տուրը, որի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Վերդերին»։
Առաջին խաղակեսում Հանսի Ֆլիկի սաները սաները աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն միայն 43-րդ րոպեին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին մյունխենյան ակումբի հերթական գրոհներից մեկը երկրորդ տեպմ ստացավ, ինչից հետո Ժերոմ Բոատենգը գտավ Ռոբերտ Լևանդովսկում, ով էլ դուրս գալով մրցակցի դարպասապահի դիմաց, բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբը վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն այդպես էլ չմիացրեց իր շարժիչները, քանի որ այդ մեկ գնդակն էլ բավական էր, որպեսզի այս խաղում հաղթանակ տանի և հերթական անգամ հռչակվի չեմպիոն։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց նվազագույն հաշվով և վաստակեց 76 միավոր՝ 8-րդ անգամ անընդմեջ հռչակվելով Գերմանիայի չեմպիոն։ Նշենք, որ այս չեմպիոնությունը մյունխենյան ակումբի համար դարձավ հոբելյանական՝ 30-րդը։ «Վերդերը» մնաց 28 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ պայքարելով տեղը գլխավոր Բունդեսլիգայում պահպանելու համար։
Նշենք, որ հայտնի դարձավ նաև առաջին ակումբը, որը կլքի գլխավոր Բունդեսլիգան։ «Պադերբորնը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով պարտվելով «Ունիոն Բելինին»՝ զրկվեց փրկվելու բոլոր հնարավորություններից, իսկ կայացած մյուս խաղերում գրանցվել են հերթական արդյունքները․
«Բորուսիա Մյունխենգլադբախ» 3։0 «Վոլֆսբուրգ»
«Ֆրայբուրգ» 2։1 «Հերտա»
# Բավարիա, Բունդեսլիգա, Ունիոն-Բեռլին, Պադերբորն, Ռոբերտ-Լևանդովսկի, ՎԵրդեր