Բավարիայի ֆանտաստիկ comeback-ը․ Լևանդովսկին մտադիր չէ կանգ առնել🎥

Բավարիայի ֆանտաստիկ comeback-ը․ Լևանդովսկին մտադիր չէ կանգ առնել🎥

03/01/2021 - 22:52

Գերմանական Բունդեսլիգան նույնպես վերսկսվեց ամանորյա դադարից հետո։ 14-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Մայնցի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո գերխոշոր անակնկալ էր հասունանում, քանի որ «Մայնցի» ֆուտբոլիստները հաղթում էին 0։2 հաշվով։ Նախ 32-րդ րոպեին Ջոնաթան Բուրկարդը բացեց խաղի հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Ալեքսանդր Հակը կրկնապատկեց այն։

Երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի սաներն ուշքի եկան, միացրին իրենց պրեսինգ-մեքենան և «ոչնչացրին» մրցակցին՝ հինգ անգամ գրավելով հյուրերի դարպասը։ Հերթական անգամ փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Լերոյ Սանեն ու Նիկոլաս Զլյուեն։

Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրել է 13 հանդիպում և խփել է արդեն 19 գնդակ՝ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, մյունխենյան ակումբը տպավորիչ comeback արեց՝ հաղթելով 5։2 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 33 միավոր, շրջանցեց «Լայպցիգին» և կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։ «Ցլերի» ակտիվում կա 31 միավոր, իսկ «Մայնցը» 6 միավորով 17-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023