«Բավարիայի» ֆանտաստիկ հաղթարշավն ընդհատվել է 🎥
«Բավարիայի» ֆանտաստիկ հաղթարշավն ընդհատվել է 🎥
09/11/2025 - 01:02

Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում չի կարողացել հաղթել «Ունիոն Բեռլինին». հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։

Մայրաքաղաքային ակումբը կենտրոնական պաշտպան Դանիլո Դուխիի դուբլի շնորհիվ անսպասելի հաղթանակ էր տանում 2:1 հաշվով` առավելությունը պահելով մինչև 90+3-րդ րոպեն։

«Ռեկորդ մայսթերին» խաղավերջում փրկեց թիմի գոլահար Հարի Քեյնը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի էր ընկել նաև Լուիս Դիասը։

Մյունխենյան գրանդը 2025/26 մրցաշրջանի նախորդ բոլոր 16 խաղերում հաղթել էր։

«Բավարիան» 28 միավորով Բունդեսլիգայի առաջատարն է, «Ունիոն Բեռլինը» 12 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025