«Բավարիայի» պատմության  ամենաերիտասարդ ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

«Բավարիայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

22/08/2025 - 14:36

ՊՍՎ-ն գնել է «Բավարիայի» կիսապաշտպան Պաուլ Վաների տրանսֆերը, հայտնում է Նիդերլնանդերի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։

Trasfermarkt-ի տվյալներով` Էյնդհովենը ներկայացնող ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան գրանդին վճարել է 15 միլիոն եվրո։

Վաները «Բավարիայում» նորամուտը նշել է 16 տարեկան և 15 օրականում։ Նա ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

Բացի այդ, 19-ամյա ֆուտբոլիստը նաև Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է ու զիջում է միայն Յուսուֆա Մուկոկոյին («Բորուսիա Դորտմունդ», 16 տարեկան, 1 օրական)։

Վաները «Բավարիայի» համակարգում էր 2018 թ. հուլիսից, ակումբի հիմնական թիմում 8 հանդիպման է մասնակցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023