Բասկերը գիտեն, թե ինչպես միավորներ խլեն կատալոնացիներից․ Ռեալ Սոսիեդադ 2։2 Բարսելոնա?
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի կենտորնական հանդիպումներից մեկը կայացավ Սան-Սեբաստիանի «Անոետա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցում էր «Բարսելոնայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր կատալոնացիները խնդիրներ ունեցան այս խաղում։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց բասկյան ակումբի ավագ Միկել Օյարսաբալը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 38-րդ րոպեին լուսատախտակին վառվեց 1։1 հաշվիը․ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի հետ և գրավեց դարպասը։
Երկրորդ խաղակեսի սկբնամաասում՝ 49-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցան կատալոնացիները։ Աչքի ընկավ Լուիս Սուարեսը։
Սակայն, 62-րդ րոպեին «կապտանռնագույնների» դարպասապհի և պաշտպանների անփույթ խաղից օգտվեց Ալեքսանդր Իսակը՝ հավասարեցնելով հաշիվը։ Հանդիպման մնացած հատվածն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն Իմանոլ Ալգուասիլի սաները չկարողացան հաղթանակ կորզել։
Կատալոնական ակումբը վաստակեց 35 միավոր և 1 միավորով շրջանցեց «Ռեալին»։ «Սոսիեդադն» ունի 28 միավոր և 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Նշենք նաև, որ «արքայական» ակումբն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ ուղիղ կեսգիշերին՝ հյուրընկալվելով «Վալենսիային»։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ-Սոսիեդադ