Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը պարտվեց Ավստրիային 🎥
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պայքարն սկսեց ԱԱ-2027-ի որակավորման առաջին փուլում և C խմբի շրջանակում Վիեննայում մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։
Ցավոք, մեր ընտրանին համառ պայքարում ընթացած խաղում պարտվեց 91:106 (29:23, 19:31, 20:25, 23:27) հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղարկող Քրիս Ջոնսը, ով վաստակեց 30 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին ու կատարեց 8 ասիստ։
Ավստրացիներից ամենաարդյունավետը Ռաշիդ Մահալբաշիչն էր` վաստակելով 27 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին ու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմրցի Ալբանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2027, Բասկետբոլ, Բասկետբոլի Հայաստանի հավաքական