Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթեց Ալբանիային 🎥
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլում` 84-79 հաշվով հաղթելով Ալբանիային։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ Հայաստանի հավաքականից Անդրե Սփայթ-Մկրտչյանը։ Նա վաստակեց 31 միավոր, կատարեց 6 ռեբաունդ և 4 ասիստ։
Հայաստանի հավաքականից դաբլ-դաբլի հեղինակ դարձավ Քրիս Ջոնսը` վաստակելով 21 միավոր և կատարելով 11 ասիստ։
Հայաստանի հավաքականը C խմբում վաստակեց 3 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ այս խմբում ընդգրկված է նաև Ավստրիան, որն ունի 2, իսկ Ալբանիան` 1 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Սփայթ-Մկրտչյան, Անդրե Սփայթ-Մկրտչւան, Բասկետբոլ, Բասկետբոլի ազգային ասոցիացիա, Քրիս Ջոնս