Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ալբանիային 🎥
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի C խմբի վերջին` 4-րդ տուրում, մրցակցի դաշտում մրցեց Ալբաինայի թիմի դեմ։
Նոր գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչի գլավորությամբ հանդես եկող հայ բասկետբոլիստները վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 91-70 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ Հայաստանի հավաքականի ու իսպանական «Վալենսիայի» ամերիկացի խաղարկող պաշտպան Քրիս Ջոնսը` վաստակելով 34 միավոր, կատարելով 8 ասիստ ու 5 ռեբաունդ։
Հայաստանի հավաքականը C խմբում 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Պայքարը շարունակելու համար Հայաստանի թիմին անհրաժեշտ է լինել երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականներից լավագույնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից