Տոկիո-2020. Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ` ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալ
Տոկիո-2020-ի շրջանակում բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգում իր հերթական մենամարտն անցկացրեց Հովհաննես Բաչկովը ։
Հայ մարզիկը 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդիռաիմովի դեմ։
Բաչկովը 5:0 հաշվով հիանալի հաղթանակ տարավ ուզբել բռնցքամարտիկի նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի ամերիկացի Կեյշոն Դևիսի դեմ։
Հավելենք, որ Հովհաննես Բաչկովն ապահովեց նվազագույնը բրոնզե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Հովհաննես Բաչկով, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր