Տոկիո-2020. Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մարզիկին` դուրս գալով 1/4 եզրափակիչ
Տոկիո-2020-ի շրջանակում հերթական մենարտն անցկացրեց մինչև 63 կգ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Մեր մարզիկը 1/8 եզրափակչի շրջանակում մրցեց Ադրբջանը ներկայացնող Ջավիդ Չալաբիևի դեմ։
Բավական համառ պայքար ծավալվեց, և առաջին ռաունդից հետո Չալաբիևը նույնիսկ առավելություն ուներ Բաչկովի նկատմամբ, սակայն հաջորդ երկու ռաուդներում մեր բռնքամարտիկը հավաքվեց` տանելով փայլուն հաղթանակ։
Բաչկովը հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով` դուրս գալով օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 3-ին կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռաիմովի հետ։
Մենամարտկ մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 7:05-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Հովհաննես Բաչկով, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր