Բանանցը հաղթել է Ալաշկերտին, Լոռի – Գանձասար-Կապան՝ ոչ-ոքի
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ:
Տուրի կենտրոնական խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»: 11 մետրանոցը հստակ է իրացրել Արամ Բարեղամյանը, 2-րդ գոլը խփել է Կարեն Մելքոնյանը:
Մյուս խաղը կայացել է Վանաձորում. «Լոռի» – «Գանձասար-Կապան»՝ 0:0:
Այս հաղթանակից հետո «Բանանցը» 41 միավորով շրջանցում է «Ալաշկերտին» (40 միավոր)՝ բարձրանալով 1-ին հորիզոնական: «Լոռին» 35 Միավորով 5-րդ տեղում է, «Գանձասար-Կապանը» 24 միավորով 7-րդն է:
# Ալաշկերտ, Բանանց, Բարձրագույն-խումբ, Գանձասար-Կապան, Լոռի, Հայաստանի-առաջնություն