Բայրամյան. «Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվեց B դիվիզիոնի 1-ին խմբում և կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ։
Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցի ժամանակ խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին.
«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»,- նշել է Բայրամյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Խորեն Բայրամյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ, Ռոստով