Բայրամյանի դուբլը Ռուբինի դարպասը
Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով առավելության հասավ «Ռուբինի» նկատմամբ։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
28-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր անդրանիկ գոլերը։ Բայրամյան անվան դիմաց գրանցվել է նաև մեկ գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Ռուբինը» 21 միավորով 10-րդն է։
# Խորեն Բայրամյան, Ռոստով, Ռուբին, ՌՊԼ