Բայիի ու Մագուայերի սարսափելի բախումը?
Երեկ՝ հուլիսի 19-ին, Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», իսկ խաղն ավարտվեց «ազնվականների» հաղթանակով՝ 1։3։
Հանդիպման 42-րդ րոպեին խաղային դրվագներից մեկում ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո գլուխ-գլխի բախվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» երկու պաշտպաններ՝ Էրիկ Բային և Հարի Մագուայերը, ինչից հետո «կարմիր սատանաների» բժշկական անձնակազմը երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս երկու ֆուտբոլիստներին էլ։
Իվուարցի պաշտպանին խաղադաշտից տարան պատգարակի վրա, իսկ դեմքին դրել էին թթվածնային դիմակ։ Այսօր՝ հուլիսի 20-ին՝ առավոտյան, տեղեկատվություն տարածվեց, որ Էրիկ Բայիին հոսպիտալացրել են, սակայն նրա ֆիզիկական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։ Հարի Մագուայերը բժիշկների օգնությունից հետո կարողացավ շարունակել հանդիպումը, սակայն «Յունյաթեդն» այդ դրվագից հետո հետագայում 3 գնդակ ընդունեց սեփական դարպասը։
# FA-Cup, Էրիկ Բայի, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի