Բայերն ընթանում է չեմպիոնական գրաֆիկով` հաղթելով նաև Մայնցին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Բայերը» սեփական մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում «դեղագործները» հաղթեցին 2:1 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Գրանիտ Ջական ու Ռոբերտ Անդրիխը, «Մայնցի» կազմից աչքի ընկավ Դոմինիկ Քորը։
Այս հաղթանակից հետո Լևերկուզենը ներկայացնող ակումբը վաստակեց 61 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բայերը» մոտակա հետապնդող «Բավարիայից» առաջ է անցել արդեն 11 միավորով։ Մյունխենյան ակումբն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 24-ին կմրցի «Լայպցիգի» դեմ։
«Մայնցը», 15 միավորով, նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Գրանիտ Ջակա, Խաբի Ալոնսո, Մայնց, Ռոբերտ Անդրիխ