Բայերն անհավանական comeback իրականացրեց Բորուսիայի դեմ խաղում?

Բայերն անհավանական comeback իրականացրեց Բորուսիայի դեմ խաղում?

08/02/2020 - 23:59

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լևերկուզենի «Բայ Արենա» մարզահամալիրում, որտեղ «Բայերը» մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ և անհավանական հաղթանակ տարավ 4։3 հաշվով։

Առաջին խաղակեսում կողմերն ընդմիջման գնացին երկուական փոխանակված գնդակով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Կևին Ֆոլանդը, իսկ «դեղինների» կազմից աչքի էին ընկել Մաթս Հյումելսն ու Էմրե Ջանը։ Վերջինիս գնդակը անչափ գեղեցիկ ստացվեց։

Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Ռաֆայել Գերեյրոն կրկին առաջ մղեց Լուսիեն Ֆավրի թիմին։ Սակայն, խաղավարտին մոտ ընդամենը 1 րոպեի ընթացքում «Բայերը» երկու անգամ գրավեց հյուրերի դարպասը՝ իրականացնելով անհավանական comeback: 81-րդ րոպեին աչքի ընկավ Լեոն Բայլին, իսկ հաջորդ րոպեին՝ Լարս Բենդերը։

«Բայերը» վաստակեց 37 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Պետեր Բոշի սաները 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Մյունխենգլադբախի «Բորուսիային» զիջում են ընդամենը 2 միավոր։ «Բորուսիան» նույնպես ունի 39 միավորով՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023