Բայերի 50-րդ անպարտելի խաղը! Ալոնսոյի թիմը ջախջախեց Բոխումին🎥

Բայերի 50-րդ անպարտելի խաղը! Ալոնսոյի թիմը ջախջախեց Բոխումին🎥

12/05/2024 - 23:27

Գերմանական Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում, Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։

«Դեղագործները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 5:0 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Պատրիկ Շիկը, Վիկտոր Բոնիֆեյսը,Ամին Ադլին, Յոսիպ Ստանիշիչն ու Ալեխանդրո Գրիմալդոն։

Նշենք, որ «Բայերը» բոլոր մրցաշարերում անցկացրեց 50-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը։ Ակումբը 2023/24 մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել։

Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 87 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Լևերկուզենյան ակումբը վաղուց նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ «Բոխումը», 33 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023