Բայերի աստղը Բավարիայի տրանսֆերային գլխավոր նպատակն է լինելու 2025 թ. ամռանը
«Բավարիան» 2025 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։
Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ 2025 թ. ամռանը Վիրցը լինելու է մյունխենյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։ «Բավարիայի» բոլոր ղեկավարները, այդ թվում` ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը, հավանություն են տալիս 20-ամյա ֆուտբոլիստին։
Ինքը` Վիրցը, նույնպես կողմ է կարիերան «Բավարիայում» շարունակելուն, սակայն «ռեկորդ մայսթերի» շարքերը համալրելը նրա համար կարիերայի միջանկյալ փուլ է համարվելու։
Գերմանացի կիսապաշտպանի նպատակն ուժերն արտասահմանյան այլ առաջնությունում փորձելն է։
Նշվում է, որ բացի «Բավարիայից», Վիրցի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 43 խաղում դարձել է 17 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ուլի Հյոնես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորիան Վիրց