Բայերը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ֆեյենորդին 🎥

Բայերը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ֆեյենորդին 🎥

19/09/2024 - 22:34

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Գերմանիայի չեմպիոն «Բայերը» մրցակցի դաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։

Հյուրերը ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և Նիդերլանդները ներկայացնող ակումբին հաղթեցին 4:0 հաշվով։

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին կեսում. դուբլի հեղինակ դրաձավ Ֆլորիան Վիրցը, մեկ գոլ խփեց Ալեքս Գրիմալդոն, իսկ մրցակցի դարպասապահ Տիմոն Ֆելենրոյտերը դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Դեղագործները» առաջին երեք միավորը վաստակեցին և բարձրացան 3-րդ տեղ հիմնական փուլի մրցաշարային աղյուսակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023