Բայերը սահմանել է Բեյլիի հրաժարագինը․ ակումբը պատրաստ է նրան վաճառել
Ինչպես տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիին։ Անգլիական ակումբը ճամայկացի վինգերին դիտարկում է որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild պարբերականի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Բայերը» դեմ չէ բաժանվել խաղացողի ծառայություններից և պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ճամայկացի ֆուտբոլիստին։
Լևերկուզենը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 50 մլն եվրո։
# Բայեր Լևերկուզեն, Լեոն Բեյլի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ