Բայերը Ջակայի հիասքանչ գոլի շնորհիվ դարձավ Գերմանիայի գավաթակիր 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «դեղագործները» հաղթեցին 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը հեռահար հիասքանչ հարվածով 16-րդ րոպեին խփեց Գրանիտ Ջական։
Նշենք, որ լևերկուզենյան ակումբը 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Օդիոն Կոսունուն։
Այսպիսով, «Բայերը» Բունդեսլիգայի չեմպիոնությանն ավելացրեց նաև Գերմանիայի գավաթը։ Ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ է դառնում երկրի գավաթակիր։ «Բայերը» նախորդ անգամ Գերմանիայի գավաթը նվաճել էր 1992/93 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Գերմանիայի գավաթ, Գրանիտ Ջակա, Խաբի Ալոնսո, Կայզերսլաութերն, Օդիոն Կոսունու