Բայերը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Բոխումին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոխումի» դեմ։
«Դեղագործները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` ջախջախելով 4:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը, մեկ գոլ էլ խփեց Վիկտոր Բոնիֆացեն։
Նշենք, որ Լևերկուզենը ներկայացնող ակումբը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դեռևս անպարտելի է` անցկացրած 25 խաղում տոնելով 22 հաղթանակ։
«Բայերը» այդ խաղերում խփել է 86 գնդակ` սեփականն ընդունելով 18 գոլ։
Այս հաղթանակից հետո Ալոնսոյի թիմը վաստակեց 42 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բոխումը», 16 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բոխում, Բունդեսլիգա, Խաբի Ալոնսո, Պատրիկ Շիկ, Վիկտոր Բոնիֆացե