Բայերը գերազանցել է Բավարիայի անպարտելիության անհավանական ռեկորդը

Բայերը գերազանցել է Բավարիայի անպարտելիության անհավանական ռեկորդը

24/02/2024 - 13:41

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մայնցին»։

Լևերկուզենը ներկայացնող ակումբը շարունակում է անպարտելիության անհավանական շարքը։ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դեռևս ոչ մի պարտություն չի կրել։

«Բայերը» գերզանցել է «Բավարիայի» ֆանտաստիկ ռեկորդը` դառնալով Բունդեսլիգան ներկայացնող առաջին ակումբը, որն անպարտելիության նման շարք է գրանցում։

«Բավարիան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ 2019-20 թթ. բոլոր մրցաշարերում անպարտելի է եղել 32 խաղ։

Հիշեցնենք, որ «դեղագործները» Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում անցկացրած 23 խաղում վաստակել են 61 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023