Բայերը Բունդեսլիգայի մրցաշրջանն ավարտեց առանց պարտություն կրելու 🎥
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տանը մրցեց «Աուգսբուրգի» դեմ։
Լևերկուզենցիները հերթական հաղթանակը տարան` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Վիկտոր Բոնիֆեյսն ու Ռոբերտ Անդրիխը, հյուրերը պատասխանեցին միայն Մերթ Կոմուրի դիպուկ հարվածով։
«Բայերը» վաստակեց 90 միավոր և առաջնությունն ավարտեց առաջին տեղում։ «Դեղագործները» դեռ 29-րդ տուրում «Վերդերին» 5:0 հաշվով հաղթելուց հետո էին նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, որն ակումբի պատմության մեջ առաջինն է։ «Աուգսբուրգը» 39 միավորով առաջնությունն ավարտեց 11-րդ տեղում։
Հավելենք, որ «Բայերը» Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտեց առանց պարտություն կրելու։ Ակումբը 34 խաղում տարել է 28 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի։
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Խաբի Ալոնսո