«Բայերը» բանակցում է Ալոնսոյի հավանական փոխարինողի հետ
«Բայերն» ակտիվ քայլեր է սկսել` նոր գլխավոր մարզիչ նշանակելու և Չաբի Ալոնսոյին փոխարինելու համար, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևերկուզենյան ակումբում բասկ մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Էրի Տեն Հագն է, որի հետ «դեղագործները» բանակացություններ են վարում։
Կողմերը նախորդ շաբաթ հանդիպել են։ Նիդերլանդցի մասնագետը հասկացրել է, որ պատրաստ է գլխավորել «Բայերը»։
Գերմանական ակումբը գլխավորելու թեկնածուներից է նաև Սեսկ Ֆաբրեգասը, սակայն իսպանացի մասնագետը մտադիր է շարունակել աշխատանքն իտալական «Կոմոյում»։
Ալոնսոն շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալն» ու կհեռանա «Բայերից»։ Նա աշխատանքն «արքայական» ակումբում, ամենայն հավանականությամբ, կսկսի հունիսի 1-ից։
55-ամյա Տեն Հագի վերջին աշխավայարը եղել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից հեռացել է 2024 թ. հոկտեմբերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Էրիկ Տեն Հագ, Խաբի Ալոնսո, Սեսկ Ֆաբրեգաս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո