Բալակը նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին
«Բավարիայի», «Չելսիի» ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Միքայել Բալակը խոսել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների մասին.
««Բավարիան» կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի, բայց պետք է հաշվի առնել ակումբի դինամիկան. նախորդ մրցաշրջանում նրանք քառորդ եզրափակիչում դուրս մնացին «Ինտերից»։ Ինձ համար «Բավարիան» գլխավոր ֆավորիտ չէ, այլ հավակնորդ։
«Մանչեսթեր Սիթին» նույնպես գլխավոր ֆավորիտ չէ` հաշվի առնելով ակումբի նախորդ մրցաշրջանի մրցելույթներն ու ցնցումները։
«Ռեալի» դեպքը նման է «Մանչեսթեր Սիթիի» նման է։ «Արքայական ակումբը» գլխավոր ֆավորիտների թվում չէ։
Ըստ իս` գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է։ Թիմը շատ ուժեղ է, հատկապես, Լամին Յամալի հետ։ Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, որը կարող է փոխել հանդիպումների ընթացքը, իսկ Հանսի Ֆլիկն իրավիճակի համար կատարյալ մարզիչ է։
Իհարկե, գլխավոր ֆավորիտների թվում պետք է նշել նաև ՊՍԺ-ին։ Փարիզյան գրանդը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ օրինակելի ֆուտբոլ է ցույց տալիս և մրցաշարի գորոծղ գավաթակիրն է»,- ասել է նախկին կիսապաշտպանը, որի խոսքը մեջբերում է Bild-ը։
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Միխայել Բալակ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ