Բազմաթիվ գրանդ ակումբներ հետաքրքրված են Բենֆիկայի կիսապաշտպանի ծառայություններով
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշը հայտնվել է եվրոպականա բազմաթիվ գարնդ ակումբների ուշադրության կենտրոնում։
O Jogo-ն գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Լիվերպուլը», «Բավարիան» ու ՊՍԺ-ն։
Նշվում է, որ վերոնշյալ ակումբներից դեռ ոչ մեկը հստակ քայլեր չի կատարել` պորտուգալացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար։
2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստին փորձել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն գործարքը չկայացավ։
Նևեշի ու «Բենֆիկայի» միջև գործող պայմանագրում, որն ավարտվում է 2028 թ. հունիսի 30-ին, առկա է նաև հրաժագնի կետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ցանկացող ակումբները պետք է վճարեն 120 մլն եվրո։
Պորտուգալական ակումբը ցանկանում է վերակնքել պայմանագիրն ու Նևեշի հրաժագինը դարձնել 150 մլն եվրո։
Հավելենք, որ Ժոաու Նևեշը «Բենֆիկայի» սան է, որի կազմում անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, բենֆիկա, Ժոաու Նևեշ, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, ՊՍԺ