«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են 🎥

«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են 🎥

03/03/2025 - 12:05

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկում են։ Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։

Երկրի խոշորագույն «ՍոֆթԿոնստրակ» ՏՏ ընկերությունը 2024 թ. պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ, այն հազարյակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 4 մլրդ 150 մլն 25 հազար դրամ, բանկը ՀՀ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում 74-րդն է։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 534-րդն է, «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 784-րդը։

Վճարված եկամտային հարկերի թոփ տասնյակում «Սոֆթ Կոնստրակտը» 3-րդ հորիզոնականում է։ 2024 թ. վերջին տվյալներով հոլդինգի աշխատակիցների թիվը Հայաստանում 7179 է, երկրից դուրս՝ 1128 մշտական աշխատակից, ևս 1500-ը՝ գործարքային։

Գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների խաղային բիզնեսի, հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և շինարարության ոլորտներում, ընկերությունների խումբը հավատարիմ է մնում իր արժեքներին՝ շարունակելով պահպանել առանցքային դերն աշխատաշուկայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023