Բաբելը լուսանկար է հրապարակել Օզբիլիսի հետ՝ դիմելով թուրք ու ադրբեջանցի հետևորդներին📷
Թուրքական «Գալաթասարայի» վինգեր Ռայան Բաբելը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի հետ՝ դիմլով թուրք ու ադրբեջանցի հետևորդնորին։
«Սոցցանցերում մարդիկ գրում են այն, ինչ ցանկանում են․ դրանք դուրս են կառավարումից։ Ես անձնական նամակներ եմ ստանում, որ պետք է ջնջեմ այս լուսանկարը միայն այս տղայի ազգության պատճառով։ Նախ և առաջ պետք է նշեմ, որ այս տղան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Հոլանդիայում, նա իմ ընկերն է և մենք ֆուտբոլային հիշողություններ ունենք։ Դու մարդուն չես կարող մեղադրել իր ազգության համար միայն իր երկրի կայացած որոշումների համար։ Հիմա շարունակեք ապրել ձեր կյանքով։ Աստված օրհնի »,- գրել է հոլանդացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստն ու Ռայան Բաբելը միասին հանդես են եկել «Այաքսի» կազմում։
# Այաքս, Արաս-Օզբիլիս, Գալաթասարայ, Ռայան Բաբել