Բաբայանը՝ գոլի, Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Դանիական 1-ին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, հոկտեմբերի 24-ին 9-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Էսբերգին»։
Հանդիպման 85-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է հենց Բաբայանը՝ հաշիվը դարձնելով 1։2։
Հավելենք, որ 24-ամյա հայազգի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման և գոլի հեղինակ է դարձել բոլոր խաղերում՝ խփելով ընդհանուր առմամբ 4 գոլ։
«Հոբրոն» մնաց 13 միավորով և 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռուժոմբերոկը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ժիլինային»։
Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Հանդիպման 20-րդ րոպեին Բիչախչյանի իրացրած անկյունային հարվածից հետո խաղի հաշիվը բացեց Դավիդ Կուրմինովսկին։
Հանդիպման վերջնամասում տանտերերը կարողացան բեկել խաղի ընթացքը և 82 ու 90-րդ րոպեներին երկու անգամ գրավեցին «Ժիլինայի» դարպասը։
Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Ժիլինան» մնաց 16 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
# Դանիայի 1-ին դիվիզիոն, Էդգար Բաբայան, Էսբերգ, Ժիլինա, Հոբրո, Ռուժոմբերոկ, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա