Ա սերիան ներկայացնող ակումբին դուր է եկել Սերոբյանի խաղը

Ա սերիան ներկայացնող ակումբին դուր է եկել Սերոբյանի խաղը

17/06/2025 - 21:13

Մոլդովական «Շերիֆի» ու Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ակումբներից մեկն Իտալիայի Ա սերիայում հանդես եկող «Ուդինեզեն» է, որի ներկայացուցիչներին դուր է եկել հայ ֆուտբոլիստի խաղը։

21-ամյա Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Իստրան» է, որը Խորվաթիայի ավարտված առաջնությունում 6-րդ տեղն է զբաղեցրել։

«Սոչին» նույնպես իր կազմում ցանկանում է տեսնել Սերոբյանին։ Ռուսական ակումբը դեռ նախորդ տարի էր մտադիր ձեռք բերել եզրային ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Սերոբյանը 2025 թ. փետրվարին է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»։ Նա Տիրասպոլը ներկայացնող ակումբում 14 խաղում 2 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023