Ա սերիան ներկայացնող ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, չնայած տարբեր վնասվածքներին, որոշել է շարունակել կարիերան։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» դեռևս որոշում չեն կայացրել 41-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։
Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին և դեռևս պարզ չէ` այն երկարաձգվի, թե` ոչ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Մոնցան» պատրաստ է պայմանագիր առաջարկել շվեդ ֆուտբոլիստին։
«Բիանկոռոսիները» համբերատար են ստեղված իրավիճակի հանդեպ և սպասում են` այն վերջնական հանգուցալուծում ստանա։
Հիշեցնենք, որ «Մոնցայի» սեփականատերը Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին է, ով 1986-2017 թթ. ղեկավարել է հենց «Միլանը»։
«Մոնցայի» նախագահն էլ «ռոսոներիների» նախկին գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին է։
Հավելենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 78 հանդիպում` դառնալով 37 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նա միլանյան ակումբի գույները պաշտպանել է նաև 2010-12 թթ. և այդ ընթացքում էլ «ռոսոներիների» կազմում անցկացրել է 85 հանդիպում` դառնալով 56 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիանո Գալիանի, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Մոնցա, Նիկոլո Սկիրա, Սիլվիո Բեռլուսկոնի, տրանսֆերներ