Ա սերիան ներկայացնող ակումբը հաջորդ 4 տրանսֆերային պատուհաների ընթացքում չի կարողանա ֆուտբոլիստներ գնել

Ա սերիան ներկայացնող ակումբը հաջորդ 4 տրանսֆերային պատուհաների ընթացքում չի կարողանա ֆուտբոլիստներ գնել

16/07/2021 - 20:12

ՖԻՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել իտալական Ա սերիան ներկայացնող «Սպեցիայի» հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է «Սպեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը հաջորդ 4 տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարողանա ֆուտբոլիստներ գնել ու գրանցել։

Բանն այն է, որ ակումբը 2013-18 թթ. ընկած ժամանակահատվածում լուրջ իրավախախտումներ է թույլ տվել` կապված Մ-18 տարեկան ֆուտբոլիստների գրանցման հետ։

Նշվում է, որ ակումբը պատրաատվում է բողոքարկել այս որոշումը և կդիմի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան։

Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ ակումբը նաև 450 հազար եվրո տուգանք պետք է վճարի։

Այսպիսով, «Սպեցիան» տրանսֆերներ չի կարող իրականացնել մինչև 2024 թ. ձմեռային տրանաֆերային պատունանը։

Հիշեցնենք, որ «Սպեցիան» Ա սերիայի 2020/21 մրցաշրջանում, վաստակած 39 միավորով, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023