Ա սերիան ներկայանցող ակումբները հետաքրքրված են «Նոայի» ֆուտբոլիստի ծառայություններով 📸
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ռուդի Գալետին։
Բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ա սերիան ներկայացնող «Պիզան» ու «Կալյարին»։
Նշվում է, որ 27-ամյա հարձակվողին ձեռք բերել ցանկանում են ձեռք բերել նաև իտալական այլ ակումբներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև լեհական ակումբները` «Լեգիան», «Պոգոն Շեցինն» ու «Ռակուվը»։
Մուլահուսեյնովիչը «Նոա» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml