Ա սերիայում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար, կանցկացնվի «ոսկե խաղ»
Ա սերիայի անցկացման ձևաչափում փոփոխություն է մտցվել։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` այսուհետ մրցաշրջանի վերջում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար կանցկացվի «ոսկե խաղ»։
«Ոսկե հանդիպիպում» կացնացվի միայն այն դեպքում, եթե 38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբներն ունենան նույն քանակի միավորներ։
«Ոսկե խաղի» ընթացքում եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի արդյունքով, այն չի շարունակվելու լրացուցիչ ժամանակում. կողմերը միանգամից իրացնելու են 11-մետրանոցներ։
Նշենք, որ այս նորարարությունը կիրառվելու է միայն Ա սերիայի չեմպիոնին պարզելու համար։ Մյուս բոլոր դեպքերում, եթե ակումբները հավաքեն հավասար միավորներ, մրցաշարային աղյուսակը ձևավորվելու է` ըստ միմյանց միջև անցկացված խաղերում գրանցված արդյունքների։
Հավելենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ նիստի ժամանակ Ա սերիայի հանդիպումների ընթացքում կիրառվող 5 փոփոխությունների օրենքն ընդունվել է մշտական հիմունքներով։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում 11 տարի անց Ա սերիայի չեմպիոն դարձավ «Միլանը»` մոտակա հեպանդող «Ինտերին» գերազանցելով 2 միավոր։
# Ա-սերիա, Ինտեր, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Միլան