Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի է դարձել Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Մայք Մենյան («Միլան»)
Պաշտպաններ – Թեո Էրնանդես, Ֆիկայո Թոմորի (երկուսն էլ` «Միլան»), Գլեյսոն Բրեմեր («Տորինո»/«Յուվենտուս»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա, Մարսելո Բրոզովիչ (երկուսն էլ` «Ինտեր»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»)
Հարձակվողներ – Ռաֆայել Լեաու («Միլան»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»/«Յուվենտուս»)
# 2021/22 մրցաշրջան, 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքական, Gran Gala del Calcio, Ա-սերիա