Ա սերիայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվեցին
Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը, Իտալիայի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով հետաձգվել են անորոշ ժամանակով։
Օրեր առաջ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշում կայացրեց երկրի տարածքում ընթացով բոլոր մարզական իրադարձությունները դադարացնել։ Այդ որոշումն ուժի մեջ էր լինելու մինչև ապրիլի 3-ը, սակայն, այսօր՝ մարտի 11-ին, Ա սերիայի ղեկավարությունը որոշում է կայացրել հանդիպումները հետաձգել անորոշ ժամանակով։
# Ա-սերիա, կորոնավիրուս