Ա սերիայի լավագույն ռմբարկուն հսկայական գումարով կփոխի ակումբը
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կհեռանա ակումբից ու կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադսիա», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերի հարցում ակումբներն ունեն ամբողջական համաձայնություն. «Ալ Քադսիան» Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի։ Ռետեգին «Ալ Քադիսայում» կստանա 6 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Ատալանտայում»։
Ըստ որոշ աղբյուրների` Ռետեգին իտալական ակումբում տարեկան վաստակում էր 2,2 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս գործարքը կդառնա «Ատալանտայի» պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքն ու կզիջի միայն Ռասմուս Հոյլունի ռեկորդին։ Դանիացի հարձակվողին 2023 թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել 77 միլիոն եվրոյով։
Մատեո Ռետեգին «Ատալանտայում» հանդես էր գալիս 2024 թ. օգոստոսից։ Նա 25 գոլով դարձել է Իտալիայի Ա սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ալ Քադսիա, Ատալանտա, Մատեո Ռետեգի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ