Ա սերիայի բոլոր հանդիպումները մեկ ամիս կանցկացվեն առանց հանդիսականների

Ա սերիայի բոլոր հանդիպումները մեկ ամիս կանցկացվեն առանց հանդիսականների

05/03/2020 - 12:38

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Իտալիայում տեղի ունեցող բոլոր սպորտային իրադարձությունները կորոնավիրուսի պատճառով մինև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականների։

Որոշումն ընդունվել է երկրի իշխանությունների կողմից, և վերաբերելու է այն տարածվելու է նաև երկրի այն շրջանների վրա, որոնք վարակի պատճառով այնքան էլ չեն տուժել։

Որոշում է կայացվել, որ այս հանգստյան օրերին անցկացվեն 26-րդ տուրից հետաձգված հանդիպումները, իսկ մյուս weekend-ից սկսած անցկացվեն 27-րդ տուրի հանդիպումները և այդպես շարունակ՝ ըստ խաղացանկի։

Այսպիսի գրաֆիկը դեռևս պաշտոնապես չի հաստատվել է Ա սերիայի կողմից, սակայն, անկախ ամեն ինչից, բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Մարտի 7-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Ա սերիայի շրջանակում կանցկացվի 3 տուր։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023